«Սանդերլենդը» պաշտոնապես հայտնել է «Տրաբզոնսպորի» պաշտպան Օնդրեյ Չելյուստկային մեկ տարով վարձակալությամբ վերցնլու մասին:
24-ամյա չեխը դարձավ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «կատուների» արդեն 10-րդ նորեկը: Չելյուստկան նախկինում հանդես է եկել նաև «Սևիլյայում» և «Պալերմոյում»:
Լուրերի համաձայն, «Սանդերլենդը» իրավունք է ձեռք բերել վարձակալության ժամկետն ավարտվելուց հետո գնել ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը: