ՈւԵՖԱ-ի կողմից անցկացված վիճակահանության արդյունքում «Արսենալն» ու «Մանչեսթեր Սիթին» գտել են Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի իրենց մրցակիցներին։
Հաղթելով իրենց խմբերում՝ «Արսենալը» և «Սիթին» վիճակահանությանը մոտեցան իրենց ավելի ձեռնտու կարգավիճակով:
Արդյունքում «զինագործները» որպես մրցակից ստացան «Պորտուին», իսկ «քաղաքացիները»՝ «Կոպենհագենին»:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումները կկայանան փետրվարի 13-14-ին և 20-21-ին, պատասխան խաղերը՝ մարտի 5-6-ին և 12-13-ին: Ե՛վ «Արսենալը», և՛ «Սիթին» փլեյ-օֆֆը սկսում են տնային հանդիպումներով:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանություն՝
«Պորտու» (Պորտուգալիա) – «Արսենալ» (Անգլիա)
«Նապոլի» (Իտալիա) – «Բարսելոնա» (Իսպանիա)
«ՊՍԺ» (Ֆրանսիա) – «Ռեալ Սոսյեդադ» (Իսպանիա)
«Ինտեր» (Իտալիա) – «Ատլետիկո» (Իսպանիա)
«ՊՍՎ» (Հոլանդիա) – «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա)
«Լացիո» (Իտալիա) – «Բավարիա» (Գերմանիա)
«Կոպենհագեն» (Դանիա) – «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)
«ՌԲ Լեյպցիգ» (Գերմանիա) – «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա)