Չեմպիոնների Լիգայի F խմբի չորրորդ խաղում «Արսենալը» հյուրընկալվել էր «Բավարիային»։
Մյունխենյան ակումբը առանց որևէ խնդրի ջախջախեց «զինագործներին»՝ հինգ անգամ գրավելով փորձառու Պետր Չեխի պաշտպանած դարպասը։ 69-րդ րոպեին միայն Ժիրուին հաջողվեց հեղինակության գնդակը խփել։
Այս պարտությունից հետո Արսեն Վենգերի թիմը՝ վաստակած 3 միավորով զբաղեցնում է խմբի վերջին հորիզոնականը։
Գոլեր․ Լևանդովսկի՝ 10ր, Մյուլեր՝ 29ր, 89ր, Ալաբա՝ 44ր, Ռոբեն՝ 55ր, Ժիրու՝ 69ր։