Չեմպիոնների Լիգայի D խմբում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել էր Մյունխենգլադբախի «Բորուսիային»։
Խմբային փուլն անհաջող մեկնարկելուց հետո «քաղաքայինները» կարղացան այս խաղից 3 միավոր վաստակել։ Մանչեսթերյան իրենց հարևանի օրինակով «Սիթին» կամային հաղթանակ տարավ, կրկին գերմանական ակումբի նկատմամբ։ Երեք գոլերն էլ գրանցվեցին երկրորդ խաղակեսում։ Հյուրերի հաղթական գնդակն էլ խաղի վերջին րոպեին խփեց Սերխիո Ագուերոն։
Գոլեր․ Ստինդլ՝ 54ր, Կրիստիանսեն՝ 65ր (ինքն․), Ագուերո՝ 90ր։