Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում այսօր իրենց երկրորդ խաղերն անցկացրին մանչեսթերյան ակումբները:
«Սիթին» սեփական հարկի տակ հյուրընկալել էր առաջնության գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիային»: Մանուել Պելեգրինիի սաները չկարողացան դիմակայել գերհզոր «Բավարիային» և զիջեցին 1:3 հաշվով: «Սիթիի» միակ գոլի հեղինակը դարձավ Ալվարո Նեգրեդոն: Գերմանացիներից աչքի ընկան Արիեն Ռոբենը, Թոմաս Մյուլերը և Ֆրենկ Ռիբերին:
Գոլեր․ Ռիբերի՝ 7ր, Մյուլեր՝ 56ր, Ռոբեն՝ 59ր, Նեգրեդո՝ 79ր
Հեռացում․ Բոատենգ՝ 86ր