Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի երրորդ խաղում «Մանչեսթեր Սիթին» ընդունել էր իսպանական «Սևիլյային»։
«Քաղաքայինները» կամային հաղթանակ տարան «Էթիհադում»։ Եվգենի Կոնոպլյանկայի գոլից 6 րոպե հետո ինքնագոլի շնորհիվ վերականգնվեց հաշվի հավասարությունը, իսկ «Սիթիի» հաղթական գնդակը 90-րդ րոպեին խփեց Քևին դե Բրյույնեն։
Այս խաղից հետո Մանուել Պելեգրինիի թիմը՝ վաստակած 6 միավորով 2-րդն է D խմբում։
Գոլեր․ Կոնոպլյանկա՝ 30ր, Ռամի՝ 36ր (ինքն․), դե Բրյույնե՝ 90ր։