Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչ առաջին խաղում «Արսենալը» հյուրընկալել էր գործող չեմպիոն «Բավարիային»:
«Էմիրեյթսում» բավական դրամատիկ ֆուտբոլ ստացվեց: Արդեն 8-րդ րոպեին «զիանգործները» հաշվի մեջ առաջ անցնելու իրական շանս ստացան, սակայն 11 մետրանոցը չկարողացավ իրացնել Մեսութ Օզիլը:
Առաջին խաղակեսի վերջնամասում էլ գլխավոր մրցավար Նիկոլա Ռիցոլին 11 մետրանոց նշանակեց «Արսենալի» դարպասին՝ միաժամանակ դաշտից հեռացնելով Վոյցեխ Շեսնիին: Սակայն այս անգամ էլ վրիպեց Դավիդ Ալաբան:
Թվային առավելություն ունեցող հյուրերը կարողացան առավելություն ունենալ նաև հաշվի մեջ: 54-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Տոնի Կրոսը, իսկ խաղավարտից րոպեներ առաջ Թոմաս Մյուլերը կրկնապատկեց հաշիվը:
Գոլեր. Կրոս՝ 54ր, Մյուլեր՝ 88ր:
Հեռացում. Շեսնի՝ 37ր: