«Արսենալն» այսօր Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղն անցկացրեց «Բավարիայի» դեմ:
Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր գերմանացիների 0:2 հաշվով հաղթանակով: Այս խաղում գրանցվեց խաղաղ ելք (1:1), որը հաջորդ փուլ դուրս բերեց Պեպ Գվարդիոլայի սաներին:
Հանդիպման հաշվիը 54-րդ րոպեին բացեց Բաստիան Շվայնշտայգերը, իսկ 3 րոպե հետո Լուկաս Պոդոլսինկ վերականգնեց հաշվի հավասարությունը:
Գոլեր. Շվայնշտայգեր՝ 54ր, Պոդոլսկի՝ 57ր: