Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի իր առաջին խաղն անցկացրեց «Մանչեսթեր Սիթին»: «Քաղաքայինները» հյուրընկալվել էին Մյունխենի «Բավարիային»:
Եվրոպական երկու գրանդների դիմակայությունը բավական հետաքրքիր ստացվեց, որտեղ ավելի հաջողակ գտնվեց գերմանական ակումբը: Պեպ Գվարդիոլայի սաներին հաջողվեց այս խաղից հաղթանակը կորզել միայն 90-րդ րոպեին: Խաղի միակ գոլի հեղինակը դարձավ Ջերոմ Բոատենգը:
Գոլ. Բոատենգ՝ 90ր: