Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի վերջին տուրում Պրեմիեր Լիգայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել էր «Ռոմային»:
Մինչ այս խաղը խմբում երեք թիմեր ունեին 5-ական միավոր և հաջորդ փուլ դուրս գալու տեսական հնարավորություն: Սակայն ուղեգիրը բաժին հասավ Մանուել Պելեգրինիի սաներին, ովքեր այս խաղում 0:2 հաշվով հաղթեցին հռոմեացիներին, իսկ խմբի առաջատար «Բավարիան» զուգահեռ ընթացող խաղում առավելության հասավ ԲԿՄԱ-ի նկատմամբ:
«Սիթիից» գոլերի հեղինակ դարձան Սամիր Նասրին և Պաբլո Սաբալետան:
Գոլեր. Նսարի՝ 60ր, Սաբալետա՝ 86ր: