Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր կատալոնական «Բարսելոնային»:
Հյուրերը Լուիս Սուարեսի դուբլի շնորհիվ առավելության հասան 1:2 հաշվով: «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստն աչքի ընկավ 16 և 30-րդ րոպեներին: «Քաղաքայիններից» հաշվի տարբերությունը կրճատեց Սերխիո Ագուերոն:
Ավելացնենք, որ պատասխան խաղը տեղի կունենա մարտի 18-ին՝ «Նոու Կամպ» մարզադաշտում:
Գոլեր. Սուարես՝ 16ր, 30ր, Ագուերո՝ 69ր: