Աշխարհի 2014 թվականի առաջնության խմբայի փուլում Անգլիայի ազգային հավաքականը մրցակցի հարկի տակ ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ:
Հանդիպման հաշիվը 6-րդ րոպեին բացեց «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին: Դաշտի տերերից 75-րդ րոպեին աչքի ընկավ Դեյան Դամյանովիչը:
Անգլիան հերթական կարևոր միավորները կորցրեց: Այժմ H խմբի առաջին հորիզոնականում Չեռնոգորիան է՝ վաստակած 14 միավորով: Անգլիացիները 2 միավոր պակաս ունեն և զբաղեցնում են երկրորդ հորիզոնականը:
Գոլեր. Ռունի՝ 6ր, Դամյանովիչ՝ 75ր