«Սանդերլենդի» գլխավոր մարզիչ Պաոլո Դի Կանիոն վերջ է դրել թիմի կիսապաշտպան Ստեֆան Սեսենյոնի ապագայի հետ կապված խոսակցությունները՝ հայտնելով, որ ֆուտբոլիստը չի վաճառվում:
Անգլիական թերթերը Սեսենյոնին շարունակում են ուղարկել այլ ակումբ: Սակայն դի Կանիոն չի պատրաստվում բաժանվել 29-ամյա կիսապաշտպանից:
-Ես պետք է պարզաբանեմ իրավիճակը․ ես չեմ ցանկանում վաճառել Սեսսենյոնին: Եթե ինչ որ մեկը ցանկանում է գնել նրան, ապա պետք է նրա մակարդակի հարձակվող և կենտրոնական կիսապաշտպան տա: Հակառակ դեպքում ես նրան չեմ վաճառի,- դի Կանիոյի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: