«Սանդերլենդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Պաոլո դի Կանիոն խոսել է իր նոր աշխատանքի մասին:
-Իմ անձնակազմի և ինձ համար հիասքանչ հնարավորություն է՝ աշխատելու ոչ միայն Անգլիայի, այլև Եվրոպայի լավագույն ակումբներից մեկում: «Սանդերլենդի» տնային խաղերին հավաքվում է 40 հազար մարդ, և դա պարզապես անհավանական է:
Չեմ ցանկանում որևէ մեկին որևէ բան խոստանալ, որովհետև լինում է այնպես, որ խոսքերը չեն իրականանում: Սակայն երկրպագուները կարող են վստահ լինել, որ թիմն ունի այնպիսի մարզիչ, ով կաշխատի օրական ոչ թե 24, այլ 26 ժամ: Սա է իմ առաքելությունը:
Մենք ցանկանում ենք, որ մարդիկ հաճույք ստանան և հպարտանան մեր ֆուտբոլով: Կարևոր է գնահատել այս ակումբում հանդես գալու պատիվը և գործել ամբողջական ծրագրով: Այսպիսին էր իմ փիլիսոփայությունը՝ որպես ֆուտբոլիստ: Այժմ ես ունեմ նույն հայացքները՝ որպես մարզիչ,- հայտնել է դի Կանիոն: