Պաշտպան Պասկալ Ստրայկը երկարաձգել է իր գործող պայմանագիրը «Լիդսի» հետ մինչև 2027 թվականը։
Ստրայկը «Լիդսի» կազմում է 2018 թվականի հունվարից, «Այաքսից» տեղափոխվելուց հետո: Պասկալը եղել է սպիտակների հիմնական խաղացող Մարսելո Բյելսայի օրոք և պահում է իր կարգավիճակը նաև Ջեսսի Մարշի ժամանակներում:
Ստրայկի նախորդ պայմանագրին մնացել էր ընդամենը մեկ տարի, սակայն «Էլլանդ Ռոադի» ղեկավարությունը 23 ամյա հոլանդացու ապագան՝ իր ակումբի հետ, կապեց շատ ավելի երկար ժամանակով:
Ընթացիկ մրցաշրջանում Ստրայկը «Լիդսի» կազմում անցկացրել է 14 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ: Պասկալը հայտնվել էր իր հավաքականի հայտացուցակը Քաթարում անցկացված աշխարհի առաջնության համար, սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չի եկել։