«Նյուքասլ Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն «Հալլ Սիթիի» կիսապաշտպան Դևիդ Մեյլերին գլխով հարվածելու համար որակազրկվել է 7 խաղով և տուգանվել 60 հզր ֆունտով:
Ֆուտբոլի Անգլիայի ասոցիացիայի կարգապահական կոմիտեն խաղից հետո քննեց 52-ամյա ֆրանսիացու այդ արարքը և վերջինիս պատժեց: Պարդյուն արդեն ընդունել է իր մեղավորությունը և ներողություն է խնդրել Մեյլերից, իր ակումբից և երկրպագուներից:
Նշենք, որ 7 խաղերից առաջին երեքի ժամանակ Պարդյուն անգամ չպետք է գտնվի մարզադաշտում, իսկ մյուս չորսին կարող է հետևել տրիբունայից:
Ալանը տուգանվել է նաև 60 հզր ֆունտով: Մինչ այդ էլ «Նյուքասլն» իր մարզչին տուգանել էր 100 հզր ֆունտով: