Մանուել Պելեգրինին խոստացել է, որ իր ղեկավարությամբ «Մանչեսթեր Սիթին» շատ լավ ֆուտբոլ է խաղալու:
Արդեն հայտնի է, որ 59-ամյա չիլիացին կհաստատվի «Սիթիի» գլխավոր մարզչի պաշտոնում: Մանուելը հույս ունի հաջողության հասնել նոր աշխատավայրում և դա անել գեղեցիկ ձևով:
-«Մանչեսթեր Սիթին» ինձ հրաշալի նախագիծ է առաջարկել: Հուսամ, որ դա պաշտոնական կդառնա: Եթե դա լինի, ապա «Մանչեսթեր Սիթին» կունենա թիմ, որը շատ լավ ֆուտբոլ կխաղա: «Սիթին» արդեն հրաշալի թիմ ունի և զարգացման հստակ ծրագիր: Սա ոգևորում է ինձ,- հայտնել է Պելեգրինին: Daily Mirror