«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին հայտնել է, որ հավատում են Ջոն Հարտին, սակայն դեռ չեն պատրաստվում նրան վերադարձնել հիմնական կազմ:
Գերմանիայի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում Հարտը հնարավորություն ստացավ և իրեն վատ չդրսևորեց: Սակայն ակումբում նրա վերադարձը դեռ հնարավոր չէ:
-Ես կարծում եմ, որ այս պահին Ջոյին հանգիստ է պետք, սակայն մենք հավատում ենք նրան: Նա շարունակում է մնալ ակումբի համար կարևոր ֆուտբոլիստ:
Մարզչի համար շատ կարևոր է, որ իր ֆուտբոլիստները 11-ի փոխարեն 22 են: Ես վերլուծում եմ, թե ինչեր են նրանք անում շաբաթվա ընթացքում,- Պելեգրինիի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: