«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին կարծում է, որ իր թիմի հարձակման գիծը Պրեմիեր Լիգայում ուժեղագույնն է:
Այս ամառ «քաղաքայինները» հրաժեշտ տվեցին Կարլոս Տևեսին, բայց նրա փոխարեն հրավիրեցին Ստեֆան Յովետիչին և Ալվարո Նեգրեդոյին: Բացի այդ, Էդին Ջեկոն և Սերխիո Ագուերոն ևս մնացել են ակումբում:
«Սաութ Չայնայի» հետ խաղում հաղթանակից հետո Պելեգրինիին հարցրել են, արդյոք նա իր հարձակման գիծն ամենաուժեղն է համարում Պրեմիեր Լիգայում:
-Ես կարծում եմ` այո. մենք շատ ուժեղ ենք: Ճիշտ կլինի այդպես ասել:
-Կարծում եմ, մենք շատ լավ հարձակվողներով ենք համալրված, ներառյալ Ջեկոն: Նրանք ունակ են միասին խաղալ: Մենք չորս բարձրակարգ հարձակվողներ ունենք և դա անհրաժեշտ է, եթե թիմդ ցանկանում է տիտղոսի համար պայքարել Պրեմիեր Լիգայում և Չեմպիոնների Լիգայում,- Պելեգրինիի խոսքերն է մեբերում The Guardian-ը: