«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պլեգրինին հայտնել է, որ հարձակման գծում թիմի խաղը կառուցելու է հարձակվող Էդին Ջեկոյի շուրջը:
Պրեմիեր Լիգայի անցած մրցաշրջանում Էդինն ընդամենը 16 անգամ է հայտնվել «քաղաքայինների» մեկնարկային կազմում: Այս ամառ Պելեգրինին «Սիթի օֆ Մանչեսթեր» է հրավիրել Ստեֆան Յովետիչին և Ալվարո Նեգրեդոյին, սակայն, այդ պատճառով, Ջեկոյի խաղային ժամանակը ոչ թե կկրճատվի, այլ ընդհակառակը:
-Մենք կարող էինք նաև այլ ֆուտբոլիստներ ձեռք բերել, բայց ես Ջեկոյին եմ համարում թիմի գլխավոր հարձակվող, և ես վստահ եմ, որ նա իսկապես լավ հանդես կգա ամբողջ մրցաշրջանի ընթացքում:
Ես նրան շատ եմ հավատում և կարող եմ նույնն ասել բոլոր նոր ժամանած ֆուտբոլիստների մասին. ես նրանց հետ մեծ հույսեր եմ կապում,- Պելեգրինիի խոսքերն է մեջբերում ESPN-ը: