«Սաութհեմպտոնը» պաշտոնապես հայտնել է «Ֆեյենորդի» հարձակվող Գրացիանո Պելեին գնելու մասին: Իտալացի ֆուտբոլիստի հետ երեք տարվա պայմանագիր է ստորագրվել:
-Ես շատ ուրախ եմ «Սաութհեմպտոն» տեղափոխվելու համար: Կարծում եմ, որ կարիերաս շարունակելու համար սա լավագույն տարբերակն է: Դրական շատ բաներ եմ լսել այս ակումբի մասին:
Պրեմիեր Լիգան ուժեղ առաջնություն է, իսկ «Սաութեհոմպտոնը» տարեց տարի ավելի լավն է դառնում – ասել է Պելեն:
Ավելացնենք, որ Պելեն դարձավ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Սաութհեմպտոնի» երկրորդ նորեկը Դուշան Տադիչից հետո: