«Սաութհեմպտոնի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը և հարձակվող Գրացիանո Պելեն ճանաչվել են Պրեմիեր Լիգայի սեպտեմբեր ամսվա լավագույն մարզիչ և լավագույն ֆուտբոլիստ՝ համապատասխանաբար:
Ֆուտբոլային շատ մասնագետների կարծիքով, առմանն իր առաջատարների վաճառած «Սաութհեմպտոնը», որը նաև փոխեց գլխավոր մարզչին, նոր մրցաշրջանում չէր կարողանա ցուցադրել նախորդ տարվա խաղը: Սակայն «սրբերը» ոչ միայն չթուլացան, այլ նաև կարողացան արժանի պայքար մղել գրանդ ակումբների հետ:
Մեկնարկային յոթ տուրերից հետո «Սաութհեմպտոնը»՝ վաստակած 13 միավորով զբաղեցնում է երրորդ հորիզոնականը: Սեպտեմբերին «Սաութհեմպտոնը» հաղթեց իր անցկացրած երեք խաղերում՝ երեքական միավորներ վաստակելով «Նյուքասլից», «Սուոնսիից» և ՔՊՌ-ից:
«Սաութհեմպտոնի» հաջողությունների մեջ մեծ ներդրում ունի իտալացի ռմբարկու Գրացիանո Պելեն, ով անգլիական ակումբում անցկացրած փայլուն խաղերի շնորհիվ հրավիրվեց նաև Իտալիայի ազգային հավաքական: