«Ստոկ Սիթիի» հարձակվող Պիտեր Քրաուչը խոստովանել է, որ այս ամռանը կարող է հեռանալ իր ներկայիս ակումբից:
32-ամյա անգլիացու պայմանագիրը «Ստոկի» հետ կլրանա 2015թ-ին, և խոսվում է, որ Քրաուչը կարող է տեղափոխվել «Վեստ Հեմ» կամ «Քուինս Պարկ Ռեյնջերս»:
Դեռևս հայտնի չէ, թե «Ստոկ Սիթիի» նոր մարզիչ Մարկ Հյուզն ինչ պլաններ ունի Պիտերի հետ կապված:
-Ես պայմանագրով 2 տարի դեռ ունեմ «Ստոկում», սակայն հաշվի առնելով իմ պատմությունը՝ ամեն ինչ կարող է պատահել,- Absolute Radio-ին հայտնել է Քրաուչը: