«Վեստ Բրոմվիչի» հարձակվող Պիտեր Օդեմվինգիեն հայտնել է ակումբի ղեկավարությանը, որ ցանկանում է լքել ակումբը:
Այս շաբաթ ակումբի գործադիր տնօրեն Ռիչարդ Գարլիկը հայտնել էր, որ ակումբը մերժել է 31-ամյա նիգերիացու խնդրանքը:
Ինչպես հայտնի է Պիտերի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է «Քուինս Պարկ Ռեյնջերսը»: Լոնդոնյան ակումբը Օդեմվինգիեին տարեկան 3 մլն ֆունտ աշխատավարձ է առաջարկում:
-Ես չեմ կարող հասկանալ որոշ երկրպագուների արձագանքը իմ որոշմանը: Բոլորին հայտնի է, թե ինչքան նվիրված եմ եղել ակումբին: Սակայն այժմ հնարավորություն կա աշխատելու աշխարհի լավագույն մարզիչներից մեկի (Հարի Ռեդնապ) հետ:
Հուսով եմ կկարողանամ համաձայնության գալ ակումբի հետ,- ասել է Օդեմվինգիեն: BBC