«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անգե Պոստեկօղլուն հայտարարել է, որ իր նոր ակումբում իր գլխավոր մարտահրավերը թիմին հարձակվողական ֆուտբոլ սովորեցնելն է:
Մոտ չորս տարի է՝ Ժոզե Մոուրինյոյի, Նունո Էսպիրիտո Սանտուի և Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ «Տոտտենհեմը» ցուցադրում է հիմնականում պաշտպանական ոճի ֆուտբոլ, հիմնված հակագրոհների վրա:
Պոստեկօղլուն ծրագրում է խաղալ ագրեսիվ և գերիշխող, և ոճի այս փոփոխությունն Անգեն համարում է իր գլխավոր մարտահրավերը:
«Դա կլինի մեծ մարտահրավեր, և դա այն է, ինչի վրա ես հիմա կենտրոնացած եմ: Մենք պետք է փոխնեք մտածելակերպը: Հնարավոր է, որ անհրաժեշտ լինի փոխել նրանց դերերը: Նույնիսկ փոփոխություններ կլինեն դիրքերի առումով, որպեսզի կարողանամ կառուցել այնպիսի խաղ, ինչպես ես եմ ցանկանում»:
«Ես սիրում եմ մարտահրավերներ: Ահա թե ինչու եմ ես այստեղ: Եթե ամեն ինչ պատրաստ լիներ, դա ինձ չէր գրավի: Սա փորձության մի մասն է, և մենք կհրաժարվենք վերջին երեք-չորս տարիներին ակումբի ցուցադրած խաղի ոճից», – ասել է Պոստեկօղլուն Evening Standard-ին տված հարցազրույցում։