• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պորտուգալիայի հավաքականը աշխարհի առաջնությանը հանդես կգա ոչ ամբողջական կազմով

Վնասվածքի պատճառով հարձակվող Դիոգու Ժոտան բաց կթողնի «Լիվերպուլի» մնացած հանդիպումները աշխարհի առաջնությունից առաջ և Քաթարում կայանալիք մրցաշարը։

Անցած կիրակի «Մանչեսթեր Սիթիի» դեմ «Լիվերպուլի» 1-0 հաշվով հաղթանակի ժամանակ Ժոտան սրունքի վնասվածք ստացավ:

«Կարմիրների» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ի սկզբանե հոռետեսորեն էր վերաբերվում 25-ամյա Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստի առողջությանը, և խորը հետազոտությունից հետո նրա մտավախությունները հաստատվեցին:

«Դա բավականին լուրջ մկանային վնասվածք է: Դա տխուր է ֆուտբոլիստի, Պորտուգալիայի հավաքականի և բոլորի համար»:

«Մենք խոսում ենք ամիսների մասին, բայց ժամանակը ցույց կտա, ես չեմ ուզում թվեր տալ, բայց այո, երկար ժամանակ կանցնի։ Զարմանալի է, որ մինչ այժմ նա լավ է։ Նա խելացի տղա է, և կարծում եմ՝ հասկացավ։ ամեն ինչ անմիջապես»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

Հետաքրքիր փաստեր