«ՊՍԺ»-ի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին բացառել է ակումբի առաջատարների` պաշտպան Տիագո Սիլվայի և հարձակվող Զլատան Իբրահիմովիչի վաճառքը:
Որոշ տվյալների համաձայն, 31-ամյա շվեդին ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին: Սակայն Ֆրանսիայի չեմպիոնները ցանկանում են հաջողության հասնել եվրոգավաթներում Զլատանի հետ միասին:
-Կմնա՞ն արդյոք Տիագո Սիլվան և Զլատան Իբրահիմովիչը: Ես ձեզ արդեն ասել եմ, որ այո: Տիագոյի գործակալը հստակ նշել է դա: Նույնն էլ վերաբերվում է Իբրային:
Մենք վերջերս ենք պայմանագիր ստորագրել Էդինսոն Կավանիի` աշխարհի լավագույն հարձակվողներից մեկի հետ: Նրան շատ ակումբներ էին ցանկանում ձեռք բերել, սակայն նա տեղափոխվեց հենց մեզ մոտ:
Ինչ վերաբերվում է մեր նպատակներին, ապա նրանք առաջվանն են: Մենք ցանկանում ենք հաղթել Չեմպիոնների Լիգան առաջիկա չորս տարիների ընթացքում,- L’Equipe-ին հայտնել է Ալ-Հելաիֆին: