• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պրեմիեր լիգա՝ «Մանչեսթեր Սիթի» «Լիվերպուլ» ։ Անոնս (տեսանյութ)

Այսօր մեկնարկում է Պրեմիեր լիգայի խաղարկության այս մրցաշրջանի 29-րդ տուրը։ Խաղային շաբաթը բացվում է երկու անգլիական հսկաների դիմակայությունով։

  •  «Մանչեսթեր Սիթին» Opta համակարգով «Լիվերպուլի» դեմ այս խաղում հաղթելու ֆավորիտն է (50,9%):
  • Մոհամեդ Սալահն այս մրցաշրջանում գոլ է խփել «Մանչեսթեր Սիթիի» հետ բոլոր երեք հանդիպումներում։ Կարո՞ղ է նա նորից դա անել:

Յուրգեն Կլոպի «Լիվերպուլը» կփորձի 2015-16 մրցաշրջանից ի վեր առաջին անգամ Անգլիայի Պրեմիեր լիգայի խաղարկության երկու խաղերը ավարտել «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ հաղթանակով:

«Լիվերպուլը» իր վերջին 13 արտագնա խաղերում «Մանչեսթեր Սիթիի» դեմ, կարողացել է հաղթել միայն մեկում (2015թ նոյեմբերին)։

Սա 28-րդ հանդիպումն է բոլոր մրցաշարերում՝ Գվարդիոլայի և Կլոպի միջև։ Գվարդիոլան Կլոպի հետ հանդիպում է ավելի շատ, քան ցանկացած այլ մարզչի հետ իր կարիերայի ընթացքում: Նմանապես, Կլոպը մարզչական կարիերայի ընթացքում ավելի շատ է հանդիպել Գվարդիոլային, քան որևէ այլ մարզչի: Գվարդիոլան իր կարիերայի ընթացքում ավելի հաճախ է պարտվել Կլոպի դեմ խաղում, քան որևէ այլ մարզիչ: Մեծահասակների ֆուտբոլում մարզչի իր 97 պարտություններից (չհաշված 11 մետրանոց հարվածաշարերը), 11-ը գրանցվել է գերմանացու դեմ պայքարներում:

«Մանչեսթեր Սիթին» հաղթել է Պրեմիեր լիգայի իր վերջին երեք խաղերում («Կրիստալ Փելեսին», «Նյուքասլին» և «Բորնմուտին» ), բայց դեռևս չորս անընդմեջ հաղթանակ չի տարել 2022-23 մրցաշրջանում։

Գվարդիոլայի թիմը Պրեմիեր լիգայի վերջին 19 տնային խաղերից միայն մեկում է պարտվել (16 հաղթանակ, 2 ոչ-ոքի) և հաղթել է Էթիհադ մարզադաշտում անցկացրած վերջին չորս խաղերում: Նրանց վերջին Պրեմիեր լիգայի տնային պարտությունը տեղի է ունեցել նոյեմբերի 12-ին «Բրենտֆորդի» դեմ խաղում (2-1), խաղ, որը նույնպես տեղի ունեցավ շաբաթ օրվա ճաշի ժամին: Այս մրցաշրջանում միայն «Արսենալն» է տանը ավելի շատ միավոր վաստակել (35), քան «Սիթին» (34):

«Լիվերպուլը» Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 13 արտագնա խաղերից ընդամենը 12 միավոր է վաստակել (3 հաղթանակ, 3 ոչ-ոքի)՝ սեփական հարկի տակ 30-ի դիմաց: Նրանք Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում սեփական հարկի տակ և հյուրընկալվելիս վաստակած միավորների ամենամեծ տարբերությունն ունեն (18):

Կլոպի թիմն այս մրցաշրջանում հյուրընկալվելիս ավելի քիչ միավոր է վաստակել, քան Պրեմիեր լիգայի 12 այլ թիմեր, այդ թվում՝ վտանգավոր գոտում գտնվող «Սաութհեմպտոնը» (13) և «Լեսթեր Սիթին» (13):

Ըստ Opta համակարգի «Մանչեսթեր Սիթիին» ավելի մեծ հնարավորություն ունի հաղթելու (50,9%), քան «Լիվերպուլը» (49,1%):

«Մանչեսթեր Սիթին», անշուշտ, պետք է հաղթի այս խաղում, որպեսզի ճնշում գործադրի «Արսենալի» վրա՝ ընդամենը ժամեր անց «Լիդս Յունայթեդի» հետ խաղից առաջ: Ներկայումս «Սիթին» ետ է մնում «զինագործներից» ութ միավորով մեկ խաղ քիչ անցկացնելով, և Պրեմիեր լիգայի անընդմեջ տիտղոսներ նվաճելու նրանց հնարավորությունները ներկայումս կազմում են 43,1%։

«Լիվերպուլին» անհրաժեշտ է հաղթանակը՝ լավագույն քառյակում հայտնվելու իր ձգտումները կենդանի պահելու համար, քանի որ նրանք հույս ունեն հաջորդ մրցաշրջանում մասնակցել Չեմպիոնների լիգային:

Նրանք այժմ յոթ միավորով են զիջում «Տոտտենհեմին», որը չորրորդն է, բայց նրանք երկու խաղ քիչ են անցկացրել համեմատ հյուսիսային Լոնդոնի ներկայացուցիչների: Ներկայումս «կարմիրների» լավագույն քառյակում հայտնվելու շանսերը գնահատվում են 28,8%, որը ցածր է, և՛ «Մանչեսթեր Յունայթեդի» (91,0%), և՛ «Նյուքասլ Յունայթեդի» (41,5%) շանսերից, բայց ավելի է «Տոտտենհեմից» (24,3%) և «Բրայթոնից» (13,7%):

Այս խաղում «քաղաքացիները» չեն կարող իրենց հույսը դնել Ֆիլ Ֆոդենի վրա։ Իսկ Էրլինգ Հոլանդը կարող է մասնակցել հանդիպմանը։

Ի տարբերություն մրցակցի «Լիվերպուլի» կորուստների թիվը ավելի մեծ է։ Դարվին Նունիեսը իրեն լավ է զգում, չնայած չի կարողացել օգնել Ուրուգվայի հավաքականին՝ կոճի վնասվածքի պատճառով: Լուիս Դիասը վերսկսել է լիարժեք մարզումները, սակայն դեռ պատրաստ չէ խաղալուն։ Կելվին Ռեմսին, Նաբի Կեյտան և Տիագո Ալկանտարան դեռևս «Լիվերպուլի» հիվանդանոցում են։

Հետաքրքիր փաստեր