Այսօր՝ ապրիլի 8-ին, ութ հանդիպումով մեկնարկում է Պրեմիեր լիգայի առաջնության 30-րդ տուրը։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այս հանդիպումների անոնսը։
Մանչեսթեր Յունայթեդ — Էվերթոն 15:30
«Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի վերջին 23 տնային հանդիպումներից միայն մեկում է պարտվել (15 հաղթանակ, 7 ոչ-ոքի)՝ օգոստոսին «Բրայթոնի» դեմ 1-2 հաշվով: «Էվերթոնը» Շոն Դայչի գլխավորությամբ առաջնության ինը խաղում 12 միավոր է վաստակել: Պրեմիեր լիգայի իրենց վերջին 29 խաղերում Օլդ Թրաֆորդում «իրիսները» հաղթել են ընդամենը մեկում՝ 0-1 2013 թվականի դեկտեմբերին (8 ոչ-ոքի, 20 պարտություն):
«Յունայթեդի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը բուժել է կոճը և պատրաստ է առաջին անգամ մտնել խաղադաշտ հունվարից։ Լյուկ Շոուն բացակայում է ազդրի վնասվածքի պատճառով, իսկ Կազեմիրոն դեռ որակազրկված է:
«Էվերթոնի» կիսապաշտպան Աբդուլայ Դուկուրեն 3 խաղով որակազրկվել է՝ շաբաթվա կեսին «Տոտտենհեմի» դեմ խաղում դաշտից հեռացվելուց հետո։ Ռուբեն Վինագրեն լուծեց իր խնդիրները կրունկի հետ։ Դոմինիկ Կալվերտ-Լյուինը շարունակում է մարզավիճակ հավաքել մարզումների միջոցով։
Վուլվերհեմպտոն — Չելսի 18:00
Բոլոր մրցաշարերում «Վուլվերհեմպտոնը» հաղթել է իրենց վերջին 11 տնային հանդիպումների կեսում, իսկ մյուս կեսում պարտվել է, նախորդ անգամ պարտվել է «Լիդսին» 2:4 հաշվով: «Չելսին» Պրեմիեր լիգայում 11-րդն է՝ 1995/96 թվականներից ի վեր չի ավարտել առաջնությունը աղյուսակի ստորին հատվածում։ «Ազնվականները» Պրեմիեր լիգայի չորս խաղ անընդմեջ անպարտելի են «գայլերի» դեմ (1 հաղթանակ, 3 ոչ-ոքի):
«Վուլվերհեմպտոնի» ավագ Ռուբեն Նևեսին այս մրցաշրջանում 10 դեղին քարտից հետո սպառնում է երկու խաղյա որակազրկում: Ուգո Բուենոն արդեն ապաքինվել է վնասվածքից՝ փոխարինման դուրս գալով անցած տուրում։
«Չելսիի» ժամանակավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը կարող է դիմել կիսապաշտպան Մեյսոն Մաունտին, ով չի խաղացել փետրվարի 26-ից: Բացակայում են միայն Տիագո Սիլվան, Սեզար Ասպիլիկուետան և Արմանդո Բրոյան:
Տոտտենհեմ — Բրայթոն 18:00
«Տոտտենհեմը» բոլոր մրցաշարերում վերջին վեց խաղերից միայն մեկում է հաղթել: «Բրայթոնը» 2023 թվականին բոլոր մրցաշարերում անցկացրած 15 խաղում միայն մեկ անգամ է պարտվել՝ փետրվարին «Ֆուլհեմի» դեմ տանը (10 հաղթանակ, 4 ոչ-ոքի):Մինչև 2022 թվականի ապրիլին՝ 1-0 հաշվով հաղթանակը, «ճայերը» ութ անընդմեջ պարտություն կրեցին «շպորներից» բոլոր մրցաշարերում ։
«Տոտտենհեմի» հարձակվող Ռիչարլիսոնը չի հասցրել լուծել իր մկանային խնդիրները։ Լուկաս Մոուրան որակազրկված է երեք խաղով։ Բեն Դևիսը, Էմերսոն Ռոյալը, Ռայան Սեսենյոնը, Ռոդրիգո Բենտանկուրը և Իվ Բիսուման դեռևս վնասվածքներ ունեն։
«Բրայթոնի» կիսապաշտպաններ Ալեքսիս Մաքալիստերը և Մոյսես Կայսեդոն պատրաստ են խաղալ՝ չնայած փոքր վերքերին: Ադամ Լալանան, Թարիկ Լեմփթեյը, Յակուբ Մոդերն ու Ջերեմի Սարմիենտոն շարունակում են մնալ հիվանդանոցում։
Լեսթեր – Բորնմուտ 18:00
Պրեմիեր լիգայում ունեցած վերջին 21 հնարավոր միավորից «Լեսթերը» վաստակել է ընդամենը մեկը: «Բորնմուտը» պարտվել է առաջնության վերջին ինը արտագնա հանդիպումներից ութում (1 հաղթանակ): «Աղվեսները» չեն պարտվել Պրեմիեր լիգայում «բալերի» դեմ տնային հինգ խաղերից ոչ մեկին:
«Լեսթերի» կիսապաշտպան Կիրնան Դյուսբերի-Հոլը խաղին չի մասնակցի որակազրկման պատճառով։ Ջոնի Էվանսը կարող է առաջին անգամ հայտնվել մեկնարկային կազմում ԱՊԼ-ում հինգ ամսվա ընթմիջունից հետո, սակայն Յուրի Տիլեմանսը դեռ վնասվածք ունի:
«Բորնմուտի» պաշտպան Մարկո Սենեզիի մասնակցությունը կասկածի տակ է ազդրի վնասվածքի պատճառով: Անհրաժեշտության դեպքում նրան կփոխարինի Իլյա Զաբարնին։
Ֆուլհեմ — Վեստ Հեմ 18:00
«Ֆուլհեմը» պարտվել է Պրեմիեր լիգայի վերջին երեք խաղերում՝ բաց թողնելով 8 գնդակ: «Վեստ Հեմը» բաց է թողել և չի հաղթել առաջնության 11 արտագնա խաղում (3 ոչ-ոքի, 8 պարտություն): «Մուրճերը» չեն պարտվել «սպիտակների» հետ վերջին հինգ հանդիպումներում (4 հաղթանակ, 1 ոչ-ոքի)։
«Ֆուլհեմի» կիսապաշտպան Հարիսոն Ռիդը լավ է, չնայած անցյալ տուրում ունեցած խնդիրներին: Ալեքսանդր Միտրովիչը կրում է իր ութխաղյա որակազրկումը, սակայն Վիլլիանն արդեն հատուցել է իր պատիժը։
Ջանլուկա Սկամակկան մարտի կեսերից գտնվում էր «Վեստ Հեմի» հիվանդանոցում:
Բրենտֆորդ – Նյուքասլ 18:00
«Բրենտֆորդը» Պրեմիեր լիգայում այս մրցաշրջանում միայն մեկ տնային պարտություն ունի՝ սեպտեմբերին «Արսենալից»: «Նյուքասլը» հաղթել է առաջնության իր վերջին բոլոր չորս խաղերում: «Մեղուները» չեն հաղթել «կաչաղակներին» լիգայի շրջանակներում իրենց վերջին յոթ խաղերում:
«Բրենտֆորդը» դեռ ստիպված է խաղալ առանց Քրիստոֆեր Այերի, Քին Լյուիս-Փոթերի և Ֆրենկ Օնիեկայի։ Բայց Վիտալի Յանելտը վերադարձել է շարք։
«Նյուքասլը» չի կարող հույս դնել վնասվածք ստացած Էմիլ Կրաֆտի և Միգել Ալմիրոնի վրա։
Աստոն Վիլլա – Նոթինգհեմ Ֆորեստ 18:00
«Աստոն Վիլլան» անպարտելի է Պրեմիեր լիգայի իր վերջին վեց խաղերում անընդմեջ և կարող է 4-րդ անընդմեջ հաղթանակը տանել: «Նոթինգհեմ Ֆորեստը» չի կարողացել հաղթել լիգայի ութ հանդիպում անընդմեջ (3 ոչ-ոքի, 5 պարտություն)։ «Անտառապահները» բոլոր մրցաշարերում «առյուծների» հետ անցկացրած վերջին 15 հանդիպումներում միայն մեկ հաղթանակ են տարել (7 ոչ-ոքի, 7 պարտություն):
«Վիլլայի» կորուստների թվում են Մատի Քեշը, Բուբակար Կամարան և Ֆիլիպե Կոուտինյոն: Դիեգո Կառլոսն առաջին անգամ կարող է խաղալ օգոստոսից հետո։
«Ֆորեստը»՝ պետք է գնահատի Էմանուել Դենիսի վիճակը։ Հարցականի տակ են նաև Ռայան Յեյթսի և Ջեսսի Լինգարդի մասնակցությունը։
Սաութհեմպտոն — Մանչեսթեր Սիթի 20:30
«Սաութհեմպտոնը» Պրեմիեր լիգայի 15 խաղում միայն 11 միավոր է վաստակել Ռալֆ Հասենհյուտլի հեռացումից հետո: «Մանչեսթեր Սիթին» բոլոր մրցաշարերում հաղթել է իր վերջին յոթ հանդիպումներում։ «Քաղաքացիները» միայն մեկ անգամ են պարտվել «Սրբերի» հետ Պրեմիեր լիգայի իրենց վերջին 13 հանդիպումներում՝ 1:0 հաշվով «Սեյնտ Մերիսում» 2020 թվականի հուլիսին:
«Սաութհեմպտոնը» չի կարող հույս դնել Արմել Բելլա-Կոչապայի, Տինո Լիվրամենտոյի, Մոհամեդ Սալիսայի և Չե Ադամսի վրա:
«Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը բուժել է աճուկը և պատրաստ է կրկին խաղալուն: Ֆիլ Ֆոդենը ապաքինվում է կույրաղիքի վիրահատությունից հետո։