Ինչպես հայտնի է դառնում Sky Sports-ից, «Սուոնսիի» կենտրոնական պաշտպան և թիմի ավագ Էշլի Ոիլյամսը հայտնվել է Պրեմիեր Լիգայի մի քամի ակումբների տրանսֆերային ցուցակում:
Ուիլյամսը «Սուոնսիի» հետ իր երկրորդ տարին է անցկացնում Պրեմիեր Լիգայում և դա անում է շատ հաջող: Իսկ հոկտեմբերի 28-ին պաշտպանը նոր պայմանագիր ստորագրեց ուելսյան ակումբի հետ:
Սակայն, չնայած նոր պայմանագրին, Ուիլյամսը կարող է «կարապներին» լքել արդեն այս հունվարին: Հաղորդվում է, որ պաշտպանի ծառայություններով լուրջ հետաքրքրվում են մի շարք ակումբներ՝ «Լիվերպուլի» և « Նյուքասլի» գլխավորությամբ: