Պրեմիեր Լիգայի գլխավոր մարզիչներն ընթացիկ մրցաշրջանի լավագույն ձեռքբերում են համարել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ալվարո Նեգրեդոյին:
Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի համար, ով «Սևիլիայից» «Սիթի» տեղափոխվելուց հետո դարձել է 23 գոլի հեղինակ, քվեարկել են մարզիչների 59%-ը:
Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, Անգլիայի բարձրագույն առաջնության մարզիչները քվեարկել են նաև այլ անվանակարգերի համար: Օրինակ՝ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսը, իսկ լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ՝ «Արսենալի» կիսապաշտպան Աարոն Ռեմսին:
Լավագույն մարզիչների եռյակում տեղ են գտել «Կրիստալ Փելեսի» գլխավոր մարզիչ Տոնի Պյուլիսը, «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին և Մաուրիսիո Պոչետինոն՝ «Սաութհեմպտոնից»: