Անգլիայի Պրեմիեր Լիգայի թիմերից «Մանչեսթեր Սիթին» երեկ մրցեց «ՊՍԺ»-ի հետ Փարիզում Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում։
Ֆրանսիական ակումբը «կարոտ է» մնում լուրջ մրցակիցների, սա ամբողջ հարգանքով իհարկե Լիգա 1-ի բոլոր թիմերի նկատմամբ, և ամեն մի նման խաղ Չեմպիոնների Լիգայում ուժերը ի ցույց դնելու հրաշալի առիթ է, ինչպես նաև իրական հնարավորությունների ու հավակնությունների գնահատելու միջոց։
Պեպ Գվարդիոլայի թիմը այս հանդիպման այլ կերպ էր մոտեցել։ Պրեմիեր Լիգայի գործող չեմպիոնը յոթ օրվա ընթացքում երեք արտագնա բարդագույն հանդիպումներ ուներ․ «Չելսիի» հետ Լոնդոնում, Փարիզում այս խաղը և կիրակի՝ հոկտեմբերի 3-ին «քաղաքաբնակները» պետք է մեկնեն «Էնֆիլդ», որտեղ կմրցեն Յուրգեն Կլոպպի «Լիվերպուլի» հետ։
Փարիզյան ակումբը կարող է հպարտանալ իր հարձակման գծի ֆուտբոլիստներով։ Նրանցից Նեյմարը մի քանի էֆֆեկտիվ անցումներ փորձեց, մի քիչ պառկեց խոտածածկին, Մբապեն մի քանի արագացումներ արեց, իսկ Լեո Մեսսին պատ խաղալով Կիլիանի հետ դարձավ շատ գեղեցիկ գոլի հեղինակ։ Արդյունքում «ՊՍԺ»-ն հաղթեց , բայց այս հաղթանակը միայն հարցեր պետք է առաջացնեն ֆրանսաիական ակումբի մարզչական շտաբում, քանի որ հարձակման եռյակը պաշտպանության մասին գրեթե չէին մտածում։ Մբապեն ու Նեյմարը ժամանակ առ ժամանակ, կամ կարելի ասել՝ ըստ ցանության, վերադառնում էին թիկունք, իսկ Լեո Մեսսին․․․ դե Լեո Մեսսին էլ մրցավարի կողմից ավելացրած խաղաժամանակում այ այսպես պառկեց պատով կազմված ֆուտբոլիստների հետևում։
Բայց ամեն դեպքում կա հաղթանակը։ Նման խաղերից հետո հարցերը ավելի շատ են, քան պատասխանները։ Սա խաղ էր երեք միավորի համար, ընդամենը, բայց չէ որ Փարիզը ձգտում է չեմպիոնությանը, ձգտում է մեծ հաղթանակների․ այս հաղթական խաղը նրանց բերեց երեք միավոր, ընդամենը։ Նման խաղով գուցե խնդիրեր չլինեն Լիգա 1-ում ու Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում, երբ մրցակիցդ երեք բարդագույն խաղեր ունի մեկ շաբաթվա ընթացքում, բայց հեռանկարային առումով այն դատապարտված է անհաջողության, անհաջողության, որը եղել է վերջին տարիներին այս թիմի հետ Չեմպոինների Լիգայի փլեյյ-օֆֆ փուլում։ Անցյալ մրցաշրջանում էլ Ֆրանսիայի փոխչեմպիոնը հաղթահարեց «Բավարիայի» արգելքը խաղալով առանց կոմպակտության, թողնելով հսկայական ազատ գոտիներ, բայց այն դատապարտված էր անհաջողության։ Այս առումով Մեսսին միայ ուռճացրել է խնդիրը։
Լեո Մեսսին խաղում էր հարձակման աջ կողմում, բայց ամեն կերպ ցանկանում էր շարժվել կենտրոն։ Դրա համար Հակիմին դիրքավորվում էր հարձակման աջ կողմում, որպեսզի պահպանվի գրոհի լայնույթը, իսկ Մարկո Վերատտին խորանում էր թիկունք, այսպես Մեսսին վերածվում էր փլեյմեյքերի
Բայց երբ Փարիզը գնդակը կորցնում էր, իսկ դա հաճախակի էր լինում, Մեսսին ուղղակի «դուրս էր գալիս» խաղից, կարծես նա չէր էլ մասնակցում այս ամենին
Խնդիրը նաև այն էր, որ «ՊՍԺ»-ն իր «ուղևորին» ծատ վատ դիրքում էր պահում, այսինքն Պոչետինոյի թիմը և՛ կենտրոնում էր ստանում -1 ֆուտբոլիստ, և՛ եզրում մնում էր միայն Հակիմին, ինչից շատ լավ էր օգտվում Ժոաո Կոնսելուն։ «Մանչեսթեր Սիթիի» գրեթե բոլոր վտանգավոր գրոհները գալիս էին այդ եզրից։ Հակիմին, ընդհանուր առմամբ, լավ հանդես եկավ Գրիլիշի դեմ, բայց Կոսնսելուն իսկական գլխացավանք էր։
Այստեղ այս գրոհի ժամանակ «քաղաքաբնակները» երկու անգամ հարվածեցին դարպասաձողին․ Փարիզը 4-3-3 դասավորությամբ ուղղակի պատառոտված է տակտիկապես, Մեսսին ուղղակի չի վերադառնում՝ թողնելով մեծ ազատ գոտի դե Բրույնեի համար, ում փոխանցումից հետո պետք է գոլ հեղինակեին Ռահիմ Ստերլինգն ու Բեռնարդու Սիլվան։
Երկրորդ խաղակեսում խնդիրներ ավելի շատ առաջացնում էին Կոնսելուի փոխանցումները․այստեղ Ռահիմ Ստերլինգը չի կարողանում իրացնել հիանալի հնարավորությունը
Մոուրիսիո Պոչետինոն շատ լավ ընկալում է այս խնդիրը։ Հենց Մեսսի կողմը փակելու նպատակով էր մեկնարկային կազմում հայտնվել աշխատասեր Անդրե Էռերան, ով ավելի շատ, ի տարբերություն Վեյնալդումի, օգտակար է առանց գնդակով խաղի համար։ Նույն տրամաբանությամբ կիսապաշտպանության մյուս կողմում խաղում էր Իդրիսա Գուայեն, նրանց մեջտեղում խաղում էր Մարկո Վերատտին։ Իտալացին ուղղակի փայլեց, առանց նրա հենակետային գոտին ծվատված կլիներ։ Էռերան ու Գուայեն հսկայական ծավալի աշխատանք կատարեցին, բայց ինչքան էլ նրանք փորձեին, ուղղակի անհնար էր բոլոր բաց գոտիները փակել և Սիթին գտնում էր խնդիրներ կիսաեզրերում, հիմնականում՝ Մեսսի եզրում, ուղղակի հաջողությունը երեկ չէր ժպտում գվարդիոլայի թիմին։
Երկրորդ խաղակեսում այ այսպիսի դրվագներ էին լինում, երբ եռյակ կիսապաշտպանները նահանջում էին, իսկ հարձակման գծի եռյակը չէր երևում՝ ստեղծելով 7-0-3 դասավորությանը նման մի բան։ Ու նման դրվագներ մի անգամ չէ որ լինում էր․ ահա երկու տարբեր «Մանչեսթերի» գրոհներ, ուղղակի երկու դեպքում էլ գնդակով Կոսնելուն է
Մինչև գոլի հեղինակ դառնալը Մեսսին ամբողջովին բացասաբար էր ազդում Փարիզի խաղի վրա։ Բայց նրա գոլը անտեսել հնարավոր չէ, այն էլ նման գեղեցկությամբ։ Ու գոլն էլ եղավ հիմնականում այն պատճառով, որ արգենտինացին չէր պաշտպանվում։ Ահա 7-0-3 իմ բնութագրած դասավորությամբ տեղի է ունենում գնդակի կորուստ, Վերատտին գնդակը փոխանցում է Մեսսիին , իսկ Հակիմին իր միացումով Կոնսելուին տանում իր ետևից՝ բացելով ազատ գոտի «ՊՍԺ»-ի ֆուտբոլիստի համար։
Արգենտինացին պատ է խաղարկում Մբապեի հետ և գեղեցիկ հարվածով գրավում Էդերսոնի դարպասը։
Եկեք հստակեցնենք մի պարզ բան, Մեսսին դրվագի ֆուտբոլիստ է արդեն, ոչ թե մշտական ազդեցության։ Նրա ամբողջ կարիերայի ընթացքում իր թիմի մրցակիցները տակտիակական ու մարտավարական քայլեր էին մշակում նրա ազդեցությունը չեզոքացնելու համար, իսկ հիմա կմշակեն նրա ներկայությունը օգտագործելու համար։
Իհարկե խաղային առավելությունը չի նշանակում ու չի ապահովում հաղթանակը, ինչպես այս խաղում, բայց նման ձևով հաղթնակները ավելի «թանկ» են արժենում, քան կարժենային պարտությունները, իսկ «Մանչեսթեր Սիթիի» խաղում զգացնել տվեց «Չելսիի» դեմ ուլտրա -պրեսնգով խաղի ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև կենտրոնական հարձակվողի բացակայությունը, որը նրանց ամենաթույլ տեղն է ընթացիկ մրցաշրջանում։
Բայց, ամեն դեպքում ուղղակի անհնար է չնշել Մարկո Վերատտիի խաղը։ Իտալացին հոյակապ, այո հոյակապ է կարդում խաղը, հենց նրա շնորհիվ է Փարիզը կարողանում պահել հավասարակշռվածությունը, հենց նրա խելացի դիրքավորվելու շնորհիվ է Մեսսին ազատ դիրք ստանում կենտրոնում։ Իզուր չէր, որ երբ խաղից հետո Գվարդիոլային հարցրեցին Մեսսիի մասին, կատալոնացի մարզիչը պատասխանեց այսպես․ «Ես երջանիկ եմ, եթե Լեոն երջանիկ է Փարիզում։ Բայց ես կցանկանյի ասել, որ ուղղքակի սիրահարված եմ Մարկո Վերատտիի խաղին։ Նա առանձնահատուկ ֆուտբոլիստ է»
Այս խաղը կարելի է բնութագրել որպես անհատական խաղը թիմայինի դեմ․ Անհատականությունների շնորհիվ կարելի է խաղեր հաղթել, իսկ թիմային ու միասնության շնորհիվ մեծ մրցաշարեր, ինչպիսին Չեմպիոնների Լիգան է։
Կարեն Պողոսյան