Օգոստոսի 22֊ին կմեկնարի Պրեմիեր Լիգայի 3֊րդ տուրը, որում մեզ հետաքրքիր խաղեր են սպասվում։ Հերթով անդրադառնանք սպասվող բոլոր խաղերին և կատարենք մեր կանխատեսումը։
«Մանչեսթեր Յունայթեդ» – «Նյուքասլ Յունայթեդ» 22.05.15, 15:45, «Օլդ Թրաֆորդ»
«Մանչեսթեր Յունայթեդն» այս շաբաթվա ընթացքում արդեն մեկ հանդիպում անցկացրել է: «Կարմիր սատանաները» Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլի առաջին խաղում 3-1 հաշվով հաղթեցին բելգիական «Բրյուգեին»: Բնականաբար դա իր ազդեցությունը կունենա ֆուտբոլիստների մարզավիճակի վրա։ Այդ խաղում իրեն հիանալի դրսևորեց Մեմֆիս Դեպայը` դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: Թիմի հայտացուցակից դուրս են մնացել Դե Խեան, Վալդեսը, Ֆելայնին, Ջոնսը և Ռոխոն: «Նյուքասլի» նորեկ Ֆլորան Տովենը հայտավորված չէ, իսկ Դարիլ Յանմատը որակազրկված է:
Մեր կանխատեսումը` 2:0
«Կրիստալ Փելես» – «Աստոն Վիլլա» 22.05.15, 18:00, «Սելհարսթ Պարկ»
Երկու թիմերն էլ ունեն նույն ցուցանիշը` 2 խաղ, 1 հաղթանակ, 1 պարտություն: Կազմերի հետ կապված խնդիրներ չկան:
Մեր կանխատեսումը` 1։0
«Լեսթեր Սիթի» – «Տոտտենհեմ» 22.08.15 18:00, «Կինգ Փաուեր Սթեդիում»
«Լեսթերը» հիանալի արդյունք է ցուցադրում այս մրցաշրջանում` 2 խաղ, 2 հաղթանակ: Թիմի շարքերը համալրել է Շվեյցարիայի հավաքականի կիսապաշտպան Գյոքհան Ինլերը: Հիանալի մարզավիճակում են Ռիյադ Մահրեզը և Շինջի Օկազակին: «Տոտենհեմը» ձախողեց նախորդ խաղի վերջնամասը: Հաշվի մեջ առաջ լինելով երկու գնդակի առավելությամբ՝ թիմը ձեռքից բաց թողեց հաղթանակը: Երկու թիմերի կազմերում էլ առանցքային կորուստներ չկան:
Մեր կանխատեսումը՝ 2։1
«Նորվիչ Սիթի» – «Ստոկ Սիթի» 22.08.15, 18:00, «Քերոու Ռոուդ»
«Նորվիչը» նախորդ տուրում անսպասելիորեն հաղթեց «Սանդերլենդին»: Լավ տպավորություն թողեց թիմի կիսապաշտպան Նաթան Ռեդմոնդը: «Սթոկի» երկրպագուները ուրախանալու առիթ ունեն, քանի որ թիմի հայտացուցակում է հայտնվել Ջերդան Շաքիրին:
Մեր կանխատեսումը՝ 1։1
«Սանդերլենդ» – «Սուոնսի Սիթի» 22.08.15, 18:00, «Սթեդիում օֆ Լայթ»
«Սանդերլենդը» չափազանց անհաջող է մեկնարկել այս մրցաշրջանում: Երկու խաղի ընթացքում թիմը բաց է թողել 7 գնդակ: Այս խաղում վնասվածքի պատճառով թիմի հայտացուցակից դուրս են մնացել Ադամ Ջոնսոնը և Խորդի Գոմեսը:
«Սուոնսին» շարունակում է հստակ քայլերով առաջ գնալ: Նախորդ տուրում թիմը հաղթեց «Նյուքասլին»` ցուցադրելով արագ և դինամիկ ֆուտբոլ: Լավ մարզավիճակում է գտնվում թիմի նորեկ Անդրե Այուն, ով արդեն հասցրել է դառնալ 2 գոլի հեղինակ: Հարցականի տակ է Կի Սուն Յունի մասնակցությունը:
Մեր կանխատեսումը` 1։3
«Վեստ Հեմ Յունայթեդ» – «Բորնմուտ» 22.08.15, 18:00, «Բոլեյն Գրաունդ»
«Վեստ Հեմը» նախորդ տուրում անակնկալ կերպով պարտվեց «Լեսթերին», իսկ հանդիպման վերջին րոպեին խաղադաշտից հեռացվեց թիմի դարպասապահ Ադրիանը: Վնասվածքի պատճառով բացակայում է Մաուրո Սարատեն: «Բորնմուտը» նախորդ տուրում «Լիվերպուլի» հետ խաղում լավ տպավորություն թողեց: Թիմը ցուցադրում էր իսկական բրիտանական ֆուտբոլ: Անընդհատ բարձրից փոխանցումներ դեպի մրցակցի տուգանային հրապարակ: Այդ փոխանցումներին արձագանքում էին թիմի հարձակվողներ` Մաքս-Ալեն Գրադելը, Ջոշուա Քինգը և Կալում Ուիլսոնը: Իսկ ստանդարտ դիրքերի ժամանակ ակտիվ էր թիմի ավագ Տոմի Էլֆիկը:
Մեր կանխատեսումը` 1։1
«Վեստ Բրոմվիչ» – «Չելսի» 23.08.15, 16:30, «Հոթորնս»
«Վեստ Բրոմվիչը» ևս այն թիմերից է, որոնց համար այս մրցաշրջանի մեկնարկը այդքան էլ լավ չդասավորվեց: Թիմը երկու խաղից հետո ունի ընդհամենը 1 միավոր: Նախորդ տուրում Պրեմիեր Լիգայում իր նորամուտը նշեց Սալոմոն Ռոնդոնը: «Վեստ Բրոմվիչի» գլխավոր մարզիչ Տոնի Պյուլիսը երբեք չի պարտվել Ժոզե Մոուրինյոյին:
Արդյունքների առումով «Չելսին» նույն վիճակում է գտնվում: Բայց այս շաբաթվա ընթացքում թիմը երկու նոր ֆուտբոլիստների է գնել` Ռահման Բաբան և Պեդրո Ռոդրիգեսը: Ավարտվել է Տիբո Կուրտուայի որակազրկումը և Ժոզե Մոուրինյոն հաստատել է, որ բելգիացի դարպասապահն այս խաղը կսկսի մեկնարկային րոպեներից: Վնասվածքի պատճառով հայտացուցակից դուրս են մնացել Օսկարն ու Վիկտոր Մոզեսը: «Չելսին» պետք է անի ամեն ինչ հաղթանակի հասնելու համար:
Մեր կանխատեսումը` 0։2
«Էվերթոն» – «Մանչեսթեր Սիթի» 23.08.15 ,19:00, «Գուդիսոն Պարկ»
«Էվերթոնը» նախորդ տուրում՝ արտագնա խաղում խոշոր հաշվով հաղթեց «Սաութհեմպտոնին»: Դուբլի հեղինակ դարձավ Ռոմելու Լուկակուն, ով կարծես վերադառնում է իր նախկին մարզավիճակին: Գլխավոր կորուստը թիմի ավագ Լեյթոն Բեյնսի բացակայությունն է:
«Մանչեսթեր Սիթին» նոր ֆուտբոլիստ է ձեռք բերել: Թիմի շարքերը համալրել է Արգենտինայի հավաքականի պաշտպան Նիկոլաս Օտամենդին, բայց դեռևս պարզ չէ արդյո՞ք նա կմասնակցի այս հանդիպմանը: Հարցականի տակ է նաև Ֆաբիան Դելֆի և Ֆերնանդոյի մասնակցությունը:
Մեր կանխատեսումը` 2։2
«Ոութֆորդ» – «Սաութհեմպտոն» 23.08.15, 19:00, «Վիկարաժ Ռոուդ»
«Ուոթֆորդի» շարքերը համալրել է հանրահայտ իտալացի հարձակվող Ալլեսանդրո Դիամանտին: Թիմը երկու խաղից հետո վաստակել է 2 միավոր: «Սաութհեմպտոնը» Եվրոպա Լիգայի ոչ-ոքի խաղաց դանիական «Միտյուլանդի» հետ` 1:1: Թիմը նախորդ տուրում սեփական հարկի տակ խոշոր հաշվով պարտությունից հետո պետք է փորձի վերականգվել: Դեռևս պարզ չէ՝ արդյո՞ք այս խաղին պատրաստ կլինի Յորդի Կլասին:
Մեր կանխատեսումը` 1։2
«Արսենալ» – «Լիվերպուլ» 24.08.15, 23:00, «Էմիրեյթս»
«Արսենալը» լոնդոնյան դերբիում կարողացավ առավելության հասնել «Կրիստալ Փելեսի» նկատմամբ: Թիմի առաջատարներ Ալեքսիս Սանչեսը, Մեսութ Օզիլը և Օլիվյե Ժիրուն աստիճանաբար վերադառնում են իրենց լավագույն մարզավիճակին: Դեռևս վնասվածքից ապաքինվում են Ջեք Ուիլշերն ու Դանի Ուելբեքը:
«Լիվերպուլը» նախորդ տուրում Կրիստիան Բենտեկեի միակ գոլի շնորհիվ հաղթեց «Բորնմուտին»: Այդ խաղից հետո թիմի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը գովեստի խոսքեր հղեց բելգիացի հարձակվողի հասցեին: Այդ խաղում թեթև վնասվածք է ստացել թիմի ավագ Ջորդան Հենդերսոնը, ում մասնակցությունը հարցականի տակ է: Բացի նրանից բացակայում են նաև Բալոտելլին, Ալենը, Բորինին, Սթարրիջը և Ֆլանագանը:
Վերլուծությունը՝ Միրո Ալեքսանյանի