«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էդին Ջեկոյի գործակալը հայտնել է, որ բոսնիացին չի պատրաստվում լքել ակումբը. ո՛չ ընթացիկ, և ո՛չ էլ հաջորդ մրցաշրջանում:
Մրցաշրջանի սկզբում 26-ամյա ֆուտբոլիստը իր դժգոհությունն էր արտահայտել խաղային ոչ բավարար ժամանակահատվածի համար: Իսկ վերջին օրերին ակտիվորեն խոսվում էր իտալական «Ինտեր» տեղափոխության մասին:
Սակայն ֆուտբոլիստի գործակալ Իրֆան Ռաջեպագիչը հանգստացրել է «քաղաքայինների» երկրպագուներին՝ հայտնելով, որ Ջեկոն կշարունակի խաղալ «Սիթիում»:
-Ջեկոն երջանիկ է «Մանչեսթեր Սիթիում» և նա չի պատրաստվում հեռանալ: Ո՛չ «Ինտերը» և ո՛չ մի այլ ակումբ մեզ հետ չեն կապնվել:
Էդինը չի հեռանա նաև ամռանը: Նա դեռ 2.5 տարվա պայմանագիր ունի ակումբի հետ,- հայտնել է ֆուտբոլիստի գործակալը: Tuttomercatoweb