• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ջեյմս Միլները նորից կբացակայի վնասվածքի պատճառով

Ջեյմս Միլներ«Մանչեսթր Սիթիի» կիսապաշտպան Ջեյմս Միլները բաց կթողնի շաբաթ օրվա հանդիպումը. Ուիգան Ատլետիկի հետ խաղում նա վնասել էր ծունկը և այժմ ապաքինվում է: Այս մասին հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին:

-Ջեյմսը վաղվա խաղացանկից դուրս է: Մենք կանենք ամեն ինչ, որ նա պատրաստ լինի հաջորդ կիրակի կայանալիք «Յունայթեդի» հետ խաղի համար, բայց դեռ ոչինչ ասել չենք կարող,-ավելացրել է Մանչինին:

26-ամյա ֆուտբոլիստի մասնակցությունը առաջիկա խաղերին կասկածի տակ է, սակայն ակումբի կարծիքով վնասվածքը լուրջ չէ: Միլները նոր էր վերադարձել խաղադաշտ և «Ուիգանի» դեմ խաղում խաղաց ընդամենը 20 րոպե:

-Մենք հիասթափված ենք, որովհետև Միլները լավ մարզավիճակում էր այդ պահին:

Մանչինին հույս հայտնեց, որ գոնե Բալոտելլին կսկսի ցուցադրել նախկին խաղը:

-Այժմ ես հույս ունեմ, որ նա կշարունակի գոլ խփել, որովհետև մենք դրա կարիքն ունենք,-նշել է ակումբի գլխավոր մարզիչը: