«Սաութհեմպտոնի» հարձակվող Ջեյ Ռոդրիգեսը կարծում է, որ իր թիմը չի պատրաստվում բավարարվել ձեռք բերածով և պատրաստ է շարունակել իր խաղով զարմացնել ֆուտբոլասերներին:
Շաբաթ օրը «Հալլ Սիթիի» նկատմամբ տարած խոշոր հաշվով հաղթանակից հետո «Սաութհեմպտոնը» զբաղեցրեց Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը: Ռոդրիգեսը, ով օրեր առաջ հրավիրվեց Անգլիայի ազգային հավաքական, վստահ է, որ իրենք ավելիին են ընդունակ:
-Այժմ մենք երրորդն ենք, սակայն կարծում եմ, որ դեռ կարող ենք ավելի բարձրանալ: Մեզ համար ոչ մի սահմանափակում չկա: Մենք պետք է շարունակենք նույն տեմպով,- Sky Sports-ին հայտնել է Ռոդրիգեսը: