«Լիվերպուլի» լեգենդ Սթիվեն Ջերարդը նշանակվել է «Ալ Իթիֆակի» գլխավոր մարզչի պաշտոնում:
Անցյալ ամիս «Ալ Իթիֆակը» չկարողացավ համաձայնության գալ Ջերարդի հետ, սակայն երկրորդ փորձի ժամանակ կողմերը կարողացան ընդհանուր լեզու գտնել, և Սթիվենը համաձայնվեց Սաուդյան Արաբիայի լիգայի չեմպիոնական տիտղոսի համար պայքարելու մարտահրավերին:
Ինչպես նշում է Daily Mail-ը, Լոնդոն ժամանած «Ալ Իթիֆակի» ղեկավարներին հաջողվել է Ջերարդին համոզել իրենց հավակնություններով ու Եվրոպայից բարձր մակարդակի խաղացողներ հրավիրելու խոստումներով։
Ջերարդն այսպիսով վերադառնում է մարզչական աշխատանքին ութուկես ամիս գործազուրկ մնալուց հետո:
«Վիլլայից» առաջ Ջերարդը մարզել է նաև «Ռեյնջերսը», որտեղ նա հաղթել է Շոտլանդիայի Պրեմիեր լիգան 2020/21 մրցաշրջանում։