«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ջեք Ռոդվելը հույս ունի, որ նոր մրցաշրջանում կկարողանա խուսափել վնասվածքներից և վերջապես տեղ կունենա հիմնական կազմում:
«Էվերթոնի» նախկին ֆուտբոլիստը եռանդով մասնակցում է մինչմրցաշրջանային նախապատրաստությանը և առողջապես իրեն շատ լավ է զգում: Ռոդվելը հույս ունի, որ այսպես կլինի նաև մրցաշրջանի մեկնարկից հետո:
-Թվում է ամեն ինչ կարգին է: Մենք գերազանց ժամանակ ենք անցկացնում և պայքարում ենք այլ թիմերի հետ: Հույս ունեմ, որ այս մրցաշրջանում կկարողանամ վնասվածքներից խուսափել և թիմին օգուտ բերել,- Goal-ի հետ հարցազրույցում հայտնել է Ռոդվելը: