«Քուինս Պարկ Ռեյնջերսը» և հարձակվող Ջիբրիլ Սիսեն երկու կողմերի փոխադարձ համաձայնությամբ դադարեցրել են պայմանագիրը: Այս մասին հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:
Ամենայն հավանականությամբ, «Լոֆտուս Ռոուդում» նպատակահարմար չեն գտել պահել թանկարժեք Սիսեին Չեմպիոնշիփում: Այդ կերպ, 31-ամյա ֆուտբոլիստը, ով անցած մրցաշրջանի երկրորդ կեսը վարձավճարով Քաթարում է անցկացրել, ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ կստանա հուլիսի 1-ին:
Հավելենք, որ Ջիբրիլը «ՔՊՌ» է ժամանել 2012 թվականին իտալական «Լացիոյից»: Լոնդոնցիների կազմում ֆրանսիացի հարձակվողն անցկացրել է 29 խաղ և խփել է 10 գնդակ, ինչպես նաև ստացել է երկու կարմիր քարտ: