«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հայտնել է, որ ազգային հավաքականների խաղերից հետո շարք կվերադառնան միանգամից երեք ֆուտբոլիստներ՝ Գլեն Ջոնսոնը, Ալի Սիսոկոն և Ջո Ալենը:
«Կրիստալ Փելեսի» դեմ խաղից հետո Ռոջերսի սաները մինչև հոկտեմբերի 19-ը հանգստանալու հնարավորություն ունեն, որից հետո արտագնա խաղ կանցկացնեն «Նյուքասլի» հետ:
«Կաչաղակների» դեմ խաղի համար Ռոջերսն իր հետ կարող է վերցնել Ջոնսոնին, ով բացակայում է «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղից հետո, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 1-ին:
-Գլենն արդեն սկսել է մարզումները, և մենք հուսով ենք, որ հավաքականների խաղերից հետո նա մեր տրամադրության տակ կլինի: Լավ վիճակում են գտնվում նաև Ալի Սիսոկոն և Ջո Ալենը,- Ռոջերսի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: