«Լիվերպուլի» նախկին հարձակվող Ջոն Բարնսը կարծում է, որ Լուիս Սուարեսը դեռ բավական ճանապարհ ունի անցնելու, որպեսզի դառնա ակումբի լեգենդը:
2011թ-ին «Էնֆիլդ» տեղափոխվելուց հետո Սուարեսը մասնակցել է 155 խաղի և դարձել է 73 գոլի հեղինակ: Սակայն Բարնսը վստահ է, որ ուրուգվայցի հարձակվողը, ով այսօր նշում է իր ծննդյան 27-ամյակը, դեռ չի կարող համարվել «Լիվերպուլի» լեգենդ:
-Նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, և մենք ցանկանում ենք, որ նա այստեղ խաղա հնարավորինս երկար ժամանակ: Եթե խոսենք լեգենդի մասին, ապա նա հավակնում է այդ կոչմանը, սակայն դեռ վաղ է: Կա Տորրեսի օրինակը, ով երկու փայլուն տարիներ անցկացրեց և որոշեց հեռանալ:
Որպեսզի դառնաս որևէ ակումբի լեգենդ, անհրաժեշտ է, որ այդ ակումբում որաշակի երկար ժամանակ հանդես գաս: Ես շատ կցանկանամ, որ նա մնա և դառնա լեգենդ,- Sky Sports-ին հայտնել է Բարնսը: