«Էվերթոնի» կենտրոնական պաշտպան Ջոն Հեյտինգան ակնարկել է, որ այս ամռանը կարող է հեռանալ «Գուդիսոն Պարկից»:
Հոլանդիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի պայմանագրին մնում է ընդամենը մեկ տարի: «Էվերթոնն» ունի բոլոր հիմքերը՝ մտածելու Հեյտինգային վաճառելու մասին, որպեսզի որոշակի գումար ստանա նրա դիմաց:
Հեյտինգան, ում տեղափոխությունը «Ֆեներբահչե» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղի չունեցավ, պատրաստ է հեռանալ «Էվերթոնից», որի կազմում հանդես է գալիս 2009 թվականից:
-Հունվարին «Էվերթոնը» չափազանց մեծ գումար պահանջեց, և գործարքը խզվեց:
Եթե նրանք ցանկանում են իմ շնորհիվ գումար աշխատել, ապա այդ պահը եկել է: Ես ակումբի հետ ոչ մի պայմանավորվածություն չունեմ դրա վերաբերյալ: Ես ընդամենը սպասում եմ և հետևում,- հայտնել է Ջոնը: