«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջոն Ֆլենագանը հայտարարել է ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին։
29-ամյա Ֆլանագանը «Լիվերպուլի» ակադեմիայի սան է, որը 40 հանդիպում է անցկացրել «կարմիրների» կազմում 2010-ից 2018 թվականներին:
Այնուհետև Ջոնի կարիերայում եղել են «Բերնլին», «Բոլթոնը», «Ռեյնջերսը», բելգիական «Շառլերուան» և դանիական «Էյչ Բի Կեգեն»:
Ֆլանագանը, ով մեկ հանդիպում է անցկացրել Անգլիայի հավաքականի կազմում, խաղակոշիկները մեխի վրա բարձրացնելու իր որոշումը բացատրում է նրանով, որ չի կարողացել լիովին ապաքինվել 14 ամիս առաջ ծնկի վիրահատությունից հետո։