«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը կարծիք է հայտնել «Սաութհեմպտոնից» կրած պարտության մասին (3:1): Ֆուտբոլիստը խոսել է նաև այն մասին, թե թիմն ինչ ակնկալիքներ ունի ընթացիկ մրցաշրջանից:
-«Սաութհեմպտոնից» կրած պարտությունն իսկական հիասթափություն դարձավ: Սակայն եվրոգավաթի ուղեգիր նվաճելու հույսեր դեռ ունենք: Առջևում դեռ 8 հանդիպում կա:
Մեզ սպասվում են հանդիպումներ այնպիսի ակումբների հետ, որոնք գտնվում են մրցաշարային աղյուսակի ավելի բարձր հորիզոնականներում: Այնպես որ պետք է աշխատել ու առաջ գնալ: Պետք է մոռանալ այս անհաջողության մասին և պատրաստվել «Աստոն Վիլլայի» հետ խաղին, ինչպես որ հարկն է:
Մեր նորեկները՝ Կոուտինյոն և Սթարիջը հիանալի են հանդես գալիս: Հիմնական կազմում ընդգրկվելու համար մեծ մրցակցություն կա թիմում, իսկ հաղթական կազմը սովորաբար չեն փոխում: Այնպես որ հասկանում եմ, թե ինչու եմ մնում պահեստայինների նստարանին:
Պարզապես պետք է պատրաստ լինեմ՝ օգտագործելու իմ հնարավորությունները, երբ գլխավոր մարզիչն իմ կարիքն ունենա,- հայտնել է Հենդերսոնը: