«Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հայտնել է դարպասապահ Ջո Հարտի հետ նոր պայմանագրի ստորագրման մասին, որտ կգործի մինչև 2019թ-ը:
Նախորդ մրցաշրջանում Ջոն ոչ այնքան հաջող հանդես եկավ, երբ «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին նրան որոշ ժամանակ թողեց պահեստայինների նստարանին: Ի պատիվ անգլիացու, նա կարողացավ հաղթահարել այդ դժվարությունը և մրցաշրջանն ավարտեց «Սիթիի» հետ դառնալով Պրեմիեր Լիգայի չեմպիոն:
Այս ամառ Պելեգրինին թիմ հրավիրեց բազմափորձ Վիլլի Կաբալերոյին, սակայն Հարտը վերգտել է իր խաղը և ամրապնդվել է հիմնական կազմում:
Ավելացնենք, որ այս տարի «Սիթին» երկարաձգել է նաև Վենսան Կոմպանիի, Դավիդ Սիլվայի, Սերխիո Ագուերոյի, Էդին Ջեկոյի և Սամիր Նասրիի պայմանագրերը: Սպասվում է, որ շուտով նոր պայմանագիր կստորագրի նաև Հարտի հայրենակից Ջեյմս Միլները: