«Նյուքասլի» վնասված կիսապաշտպան Ռայան Թեյլորը խոստովանել է որ ցանկանում է շարք վերադառնալ «Սանդերլենդի» հետ ապրիլյան դերբիին:
28-ամյա Թեյլորը ծնկի վնասվածք է ստացել դեռ օգոստոսին: «Կաչաղակների» բժշկական անձնակազմի կարծիքով նա դաշտ դուրս չի գալու ընթացիկ մրցաշրջանում: Այնուամենայնիվ, Թեյլորը հույս ունի ապաքինվել և խաղալ «Սանդերլենդի» հետ խաղին, որը տեղի է ունենալու ապրիլի 13-ին:
-Ես 5.5 ամիս վերականգնողական կուրս եմ անցնում: Եվ այդ իսկ պատճառով հույս ունեմ, որ այլևս ոչ մի խնդիր չի առաջանա:
Իսկապես չգիտեմ, թե հաստատ երբ կվերադառնամ ակումբի խաղերին, սակայն մի խաղ, որին հաճույքով կմասնակցեի, մեր դերբին է «Սանդերլենդի» հետ:
Դեռ 7-8 շաբաթ ունեմ ապաքինվելու համար, մինչդեռ ես շատ կցանկանայի հայտնվել թիմի կազմում այդ խաղին: Հուսամ՝ կկարողանամ միանալ թիմի հետ աշխատանքին, և այսկերպ կմասնակցեմ մրցաշրջանի վերջին հատվածին,- հայտնել է Թեյլորը: