«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Մարիո Բալոտելլիի գործակալը հերքել է այն բոլոր լուրերը, թե հունվարին Մարիոն կհեռանա «Սիթիից»:
Վերջին ժամանակներս լրագրողները Մարիոին ուղարկում էին «Միլան», իսկ երեկ էլ «ռոսոներների» գլխավոր մարզիչ Մասսիլիանո Ալեգրին հայտնեց, որ Բալոտելին լավ կհամապատասխաներ իր թիմին և կարող է հաջող համագործակցել Ստեֆան Էլ-Շարավիի հետ:
Սակայն իտալացու գործակալը չի հավատում այդ տրանսֆերին:
-Մարիո Բալոտելին գնահատվում է, ինչպես Մոնա Լիզան: Իտալիայում այնպիսի ակումբ չկա, որ կարողանա վճարել պահանջվող գումարը,- ասել է Ռայոլան: Sky Sports