«Վեստ Հեմի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը և նրա ավագ Դեքլան Ռայսը խուսափել են Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պատժից՝ «Չելսիի» դեմ դերբիից հետո մրցավարության որոշումները քննադատելու համար։
Անցյալ շաբաթ «Վեստ Հեմը» պարտություն կրեց «Չելսիին» 2:1 հաշվով, իսկ մրցավար Էնդի Մադլին և VAR համակարգը վերջում խլեցին «մուրճերի» խփած գնդակը, որը թույլ կտար խուսափել պարտությունից:
Եզրափակիչ սուլիչից հետո Մոյեսը չզսպեց իրեն՝ քննադատությամբ հարձակվելով մրցավարի վրա։ Իսկ Ռայսը Twitter-ում չեղարկված գոլն անվանել է «վատագույն որոշումներից մեկը ֆուտբոլում VAR-ի հայտնվելուց ի վեր»:
Այնուամենայնիվ, ասոցիացիան մեղադրանք չի առաջադրել Դևիդի և Դեքլանի դեմ, ըստ Evening Standard-ի:
Հավելենք, որ հանդիպման ավարտից հետո Մոյեսը կոնֆլիկտի մեջ է մտել մրցավարի հետ, ապա այցելել նաև մրցավարների սենյակ։ Եվ սրա համար շոտլանդացին գուցե դեռ պետք է պատասխան տա։