«Վեստ Հեմը» կազմել է այն խաղացողների կարճ ցուցակը, որոնց կփորձեն ձեռք բերել իրենց թիմի ավագ Դեքլան Ռայսի վաճառքից ստացած եկամուտից:
«Վեստ Հեմի» նախօրեին համաձայնվել է Ռայսին «Արսենալ» բաց թողնել 105 միլիոն ֆունտի դիմաաց: Մնում է, որ կողմերը քննարկեն վերջնական մանրամասները։
Ռայսի վաճառքից ստացված ողջ հասույթը «Վեստ Հեմը» պատրաստվում է ներդնել կազմն ուժեղացնելու մեջ։ Հաջորդ մրցաշրջանում Դևիդ Մոյեսի թիմը հանդես կգա Եվրոպայի լիգայում, ինչն էլ դրդում է «մուրճերին» իրենց ակտիվ դրսևորել տրանսֆերային շուկայում։
Առաջին հերթին, «Վեստ Հեմը» կփորձի գտնել Ռայսին ուղիղ փոխարինող: Այս դերի համար լոնդոնյան ակումբը իր աչքի տակ է առել Դենիս Զաքարիային՝ «Յուվենտուսից», Ամադու Օնանային՝ «Էվերթոնից», Ժոաու Պալինյային «Ֆուլհեմից», Կալվին Ֆիլիպսին «Մանչեսթեր Սիթիից» և Ջեյմս Ուորդ-Պրոուզին «Սաութհեմպտոնից»։
«Վեստ Հեմի» կարճ ցուցակում են հայտնվել նաև «Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Հարի Մագուայռը և «Լեսթերի» վինգեր Հարվի Բարնսը: