«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռաշֆորդը աջակցություն է հայտնել իր թիմակից Բրունո Ֆերնանդեսին։
Ֆերնանդեսը լուրջ քննադատության առարկա է դարձել այն բանից հետո, երբ «Յունայթեդը» 7:0 հաշվով պարտվել է «Լիվերպուլին»: «Կարմիր սատանաների» լեգենդները, ինչպիսիք են Ռոյ Քինը և Գարի Նևիլը, Բրունոյի պահվածքը երկրորդ խաղակեսում անվանեցին ամոթալի և ավագին անարժան:
Այնուամենայնիվ, Ռաշֆորդը դժգոհություններ չունի այն բանից, թե ինչպես է Ֆերնանդեսը փոխարինում Հարի Մագուայռին ավագի պաշտոնում: Մարկուսը 28 ամյա պորտուգալացուն տեսնում է որպես առաջատար՝ նույնիսկ առանց թևկապի։
«Ես չեմ կարող բացասական բան ասել Բրունոյի մասին: Ինչպես ասաց մարզիչը, ոչ ոք կատարյալ չէ, և երբեմն այնքան շատ ես ուզում հաղթել, որ անում ես այնպիսի բաներ, որոնք մի փոքր քեզ բնորոշ չեն»:
«Կարծում եմ, որ նա լավ առաջնորդ է մեզ համար, նույնիսկ երբ նա չի կրում ավագի թևկապը: Նա օգնել է մյուս խաղացողներին ինքնահաստատվել որպես առաջատար»:
«Ես 100 տոկոսով աջակցում եմ Բրունային, ես նրա կողքին եմ: Կարծում եմ, որ մենք որպես թիմ պետք է աջակցենք նրան, քանի որ նա հիանալի խաղացող է, և եթե նա չլիներ, մենք չէինք լինի այնտեղ, որտեղ հիմա ենք», – մեջբերում է Ռաշֆորդին Sky Sports-ը: